|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետագա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։
«Այս տարի Հունաստանը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեր մտքերը մեր հայրենիքում և ամբողջ աշխարհում ապրող հայերի հետ են: Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- գրել է Դենդիասը սոցցանցում:
Նա հրապարակել է իր լուսանկարը՝ արված 2020 թվականի հոկտեմբերին՝ Երևանում Ծիծեռնակաբերդ կատարած այցի ժամանակ, որտեղ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։