|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կրակել է իր ծառայակից ընկերը: Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է: Թե ինչ կպարզվի, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս գործով զինծառայողի ձերբակալումը չի ուշանա: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում առայժմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (ՀՀ անվտանգության ապպհովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Հավանաբար, կառաջադրվի նաև սպանության մեղադրանքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։