|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում, որպեսզի առանց որևէ պայմանների դադարեցնի կրակը և քաղաքական երկխոսություն սկսի: Այդ մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Մենք երկրի ներսում կհասնենք փոխզիջման: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք է պաշտպանենք Ուկրաինան: Եվ հենց այդ պատճառով եմ ես գնում Մինսկ՝ անմիջապես, առանց որևէ պայմանի անհապաղ կրակը դադարեցնելու և քաղաքական երկխոսություն սկսելու: Մենք ինքներս գլուխ կհանենք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ անջատողականների կողմից Կրամատորսկի գնդակոծության ժամանակ 16 մարդ է զոհվել: