Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հումորային բլից հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: (Նշենք, որ նա հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է):
-Ամանորի գիշերը շա՞տ խմեցիք:
-Ալկոհոլային խմիչք չեմ օգտագործում:
- Քանի՞բաժակից եք հարբում:
-Հետևաբար` չեմ հարբում:
- Ի՞նչն է օգնում դուրս գալ խումարից:
-Հետևաբար` խումհարի մեջ չեմ հայտնվում:
-Ամենաուրախ, ամենահիշվող Նոր տարին:
-Երբ ես 5 տարեկան էի:
-Իսկ ամենատխուրը:
-Ամանորը տխուր չի լինում:
-Ամենաթանկ ամանորյա նվերը (գումարի առումով), որ ստացել եք:
-Կարծում եմ՝ դեռ առջևում է:
-Ամենաօրիգինալ նվերը:
-Դա ևս դեռ առջևում է:
-Տոնը ստացված է, երբ...
-Ընտանիքս միասին է:
- Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ամանորի սեղանը:
-Ավանդական թփով տոլմայի:
- Ձմեռ պապն առանց Ձյունանուշի, ինչպես …
-Ինչպես Ազգային ժողովն առանց կին պատգամավորների:
-Ձմեռ պապ լինելու բախտին երբեւէ արժանացե՞լ եք:
-Ցավոք, դեռ ոչ, բայց ամեն ինչ դեռ առջևում է:
- Զոքանչի համար ի՞նչ գնեցիք:
-Մեծ ծաղկեփունջ:
-Ամանորյա գնումներից հետո, մինչեւ հաջորդ աշխատավարձը, գրպանում գումար մնա՞ց:
-Ոչ:
- Հետևեցի՞ք, թե ով որքան կերավ Ձեր՝ Նոր տարվա սեղանից:
-Ոչ:
-Ամանորի սեղան գցել գործում Ձեր բաժինը:
-Չեմ մասնակցում այդ գործին:
- Եղա՞ն մարդիկ, որ մտքում հաշվեցին Ձեր ամանորյա սեղանի արժեքը:
-Հաստատ:
- Միջինը քանի՞բոնբոներկա եք նվիրում հյուր գնալիս:
- Միջինը մեկ բոնբոներկա:
-Ձեզ նվեր բերած բոնբոներկան քանի՞անգամ եք ուրիշին նվեր տարել:
-Միշտ հենց այդպես եմ վարվում, քանի որ քաղցր չեմ օգտագործում:
- Ինչպե՞ս կարելի է ապրել մարդավարի, եթե յուրաքանչյուր տարի որևէ կենդանու տարի է:
-Հենց այդ պատճառով շատերի մոտ չի ստացվում մարդավարի ապրել, բայց, իհարկե, ոչ միայն այդ պատճառով:
- Ոչխարից (այս տարի այդ կենդանակերպ տարին է) ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ակնկալում եմ, որ 2015 թվականը լինի ձեռքբերումներով, հաջողություններով ու սիրով լի տարի, և երբ գա տարին ամփոփելու ժամանակը, հաստատենք, որ տարին իսկապես յուրաքանչյուրիս համար լի է եղել նոր ձեռքբերումներով, հաղթանակներով ու նվաճումներով: