կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-17 10:13
Առանց Կատեգորիա

Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից. Հայտարարության տեքստը պատրաստ է. «Ժողովուրդ»

Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից. Հայտարարության տեքստը պատրաստ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, եւ պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձեւաչափով:

Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետեւ սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ եւ Արցախի խորհրդարանականների հանդիպմանը: Այդ օրը լայն հանդիպում կլինի՝ Հայաստան-Արցախ ձեւաչափով, որի հիմնական թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը:

Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը եւ աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռելով: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։