Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթն ավարտվեց:
Ամփոփելով այն` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հաջորդ անգամ էլ ժողովուրդը «զինվորի նման պետք է գա հրապարակ»:
Իսկ թե ե՞րբ է լինելու հաջորդ հավաքը, չնայած մարդկանց շարունակական հարցադրումներին, պատասխան չտրվեց: Արդեն լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը խոստովանեց, որ այդ հարցի պատասխանը չունի, բայցեւ ասաց, որ չի ցանկանում ամփոփել քաղաքական տարին:
Լրագրողի դիտարկմանը, թե սպասում են, որ փետրվարին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծի՞քը կասի, Զուրաբյանը հակադարձեց. «Մենք չենք սպասում, մենք գործ ենք անում»: Բայց թե ի՞նչ «գործ» են անում, անգամ չիմանալով` հաջորդ հանրահավաք լինելու է, թե` ոչ, Զուրաբյանը չբացատրեց: