Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«Հայաստանի խանութներում հնդկաձավարը («գրեչկա») մի քանի օրվա ընթացքում թանկացել է 60-70 տոկոսով: Եթե նախկինում մեկ կիլոգրամանոց տուփով փաթեթավորված հնդկաձավարը արժեր 1100 դրամ, ապա այժմ դրա գինը 1900 դրամ է: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտուանության հանձնաժողովից մեր թղթակցին հայտնել են, թե հնդկաձավարի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ չկան, ուստի հանձնաժողովը այդ շուկայով չի հետաքրքրվել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, օրինակ անցած տարի և այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան հնդկաձավար գրեթե չի ներկրվել և Հայաստանում չի արտադրվել: Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ հնդկաձավարի շուկան ամբողջությամբ ստվերում է: Թե նման պայմաններում ինչպե՞ս է հանձնաժողովը որոշել, որ այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա, անհայտ է մնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: