|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մայիսի 24-ի տվյալներով` ռուսական Yandex որոնողական կայքի գինը մեկ օրում թանկացել է ավելի քան 55.36 տոկոսով:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, մինչ այժմ Yandex-ը գնահատվել է 8 միլիարդ դոլար` յուրաքանչյուր բաժնեմասը` 25 դոլար: Իսկ երեկ , ըստ Nasdaq-ի, բորսայում կատարված գործարքների շնորհիվ ընկերության յուրաքանչյուր բաժնեմասի գինը բարձրացել է մինչեւ 38.84 դոլար:
Շահույթը եղել է 1.3 միլիարդ դոլար է: ՏՏ ընկերությունների շրջանում այս ցուցանիշն իր մեծությամբ երկրորդն է: Առաջինը եղել է Google-ինը, որը 2004 թվականին ստացել էր 1.67 միլիարդ շահույթ: