կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 16:11
Քաղաքական

Ծառուկյանն ու Բաղդասարյանը քննարկել են «փոխադարձ հետաքրքություն ներկայացնող» հարցեր

Ծառուկյանն ու Բաղդասարյանը քննարկել են «փոխադարձ հետաքրքություն ներկայացնող» հարցեր

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ է գաղտնի պահվում Գագիկ Ծառուկյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումը, և ինչպե՞ս կարողացան մեկ սեղանի շուրջ նստել երբեմնի հակառակորդները, պատասխանեց. «Դա ոչ պաշտոնական հանդիպում է եղել, և ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ անելն անտրամաբանական է: Ինչ վերաբերում է երբեմնի հակառակորդներին, ապա նրանք հակառակորդներ չեն եղել, ընդամենը փոքր խնդիր է եղել, որը հարթվել է»:

 


Հարցին, թե, այդուհանդերձ, ի՞նչ հարցեր են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Փոխադարձ հետաքրքություն ներկայացնող»:

 

Իսկ հնարավո՞ր է, որ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա պատասխանեց, որ Արթուր Բաղդասարյանն արդեն պատասխանել է այդ հարցին` որ ինքը չի պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը:

 


Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արթուր Բաղդասարյանը միանա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «համաժողովրդական շարժմանը»` հաշվի առնելով վերջին ջերմ հանդիպումը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ պատասխանեց, որ շարժմանը միանալու հարցը որոշվում է եռյակի կողմից: Հիմա նման քննարկում չկա: