կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-10 16:15
Տարածաշրջան

Կիկաբիձեին սպառնացել են գնդակահարել

Կիկաբիձեին սպառնացել են գնդակահարել

Վրացի հայտնի դերասան և երաժիշտ Վախթանգ Կիկաբիձեն հայտնել է, որ իրեն օրերս  զանգահարել են անհայտ անձինք և սպառնացել գնդակահարել։ Այդ մասին դերասանը պատմել է Светская жизнь հաղորդման ժամանակ:

 

«Վերջերս ինձ զանգահարել են։ Ասացին, որ Դոնեցկի Հանրապետությունից են։ Եվ ես սկսեցի ծիծաղել, քանի որ դա անսպասելի էր ինձ համար։ Ասացի նրանց՝ հետո՞ ինչ, պատասխանեցին, որ ինձ կգնդակահարեն։ Այն, ինչ ես ասացի նրանց, չեմ կարող կրկնել եթերում։ Այդ ամենը շատ  ծիծաղելի է»,- պատմել է Կիկաբիձեն։