Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Գորիսի շենքերից մեկի մուտքի մոտ կեսգիշերին կրակահերթ է արձակվել քաղաքում հայտնի Բուդաղյան եղբայրների ուղղությամբ: Նրանցից մեկը՝ Արտակ Բուդաղյանը, Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն: Վերջինս մահացել է հիվանդանոցում: Գնդապետ Բուդաղյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր:
eMedia.am -ի հետ զրույցում Գորիսի հիվանդանոցի վիրաբույժը հայտնել է, որ գնդապետ Արտակ Բուդաղյանը հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ենթարկվել է վիրահատության: Նա ստացել է որովայնի թափանցող հրազենային վնասվածք, լյարդի պատռվածք, եղել է ներքին արյունահոսություն: Արտակ Բուդաղյանին տեղափոխել են Երեւան:
Ոստիկանությունը դեռևս ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի հայտնում տեղի ունեցածի առնչությամբ:
emedia.am-ի լուսանկարում Գնդապետ Արտակ Բուդաղյանն է: