Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության նոյեմբերի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշման նախագիծ, որով Հայաստանի ԱԱԾ-ին է հատկացվելու ավելի քան 20 միլիարդ դրամ, որն էլ ծախսվելու է Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի կեցության, այդ զորքերի համար բեռնափոխադրումների վրա: Այլ կերպ ասած՝ ավելի քան 20 միլիարդ դրամ է հատկացվելու Հայաստանի պետական բյուջեից Հայաստանում ռուս սահմանապահներին պահելու համար: Ինչպես գիտենք, Հայաստանում պետական բյուջեի հաշվին են պահվում նաեւ ռուսական զորքերը՝ Հայաստանում 102-րդ ռազմակայանը: Նման բան աշխարհի որեւէ երկրում հնարավոր չէ պատկերացնել, երբ մի երկրի ռազմակայանը պահվում է այն երկրի հաշվին, որն ընդունում է: Սովորաբար վճարում է այն պետությունը, որը տվյալ երկրի տարածքում ռազմակայան է տեղակայում, ռազմական ներկայություն ապահովում:
Սակայն, ինչպես հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտներում, այստեղ էլ իրավիճակը շրջված է գլխիվայր: Բավական չէ՝ անկախ պետության սահմանները հսկում են երրորդ երկրի սահմանապահներ, ինչը ուղղակիորեն վերաբերում է ազգային եւ պետական արժանապատվության խնդրին, միեւնույն ժամանակ՝ նաեւ ազգային անվտանգության խնդրին, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն տարբեր շահեր, եւ ըստ այդմ՝ ուղղակի վտանգավոր է հայաստանյան սահմանների հսկողությունը երրորդ երկրի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան սահմանապահներին վստահելը, նրանց Հայաստանի սահմաններում իրավական լիազորություններ շնորհելը, դեռ այդ անարժանապատիվ եւ նաեւ վտանգավոր իրավիճակն էլ ըստ էության ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեից: Այսինքն՝ Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորվում են ազգային անվտանգության սպառնալիքները: Սրան զուգահեռ եւ այս ամենով հանդերձ՝ Հայաստանում ռուսական քարոզչամեքենան տարիներ շարունակ փորձում է Հայաստանի հասարակության ուղեղները լվանալ Հայաստանի հանդեպ բացառիկ վերաբերմունքի, իբրեւ թե էժան կամ արտոնյալ գներով զենքի, գազի եւ այլնի վաճառքի մասին միֆերով՝ ներկայումս դրանք դարձնելով նաեւ Հայաստանի՝ եվրասիական տնտեսության անդամակցության «կարեւոր» եւ «ծանրակշիռ» փաստարկներ»։
Մանրամասնեևրը՝ թերթի այսօրվա համարում: