|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել:
Գյուղապետարանի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի պետերին: