Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ավարտած «Մարմարա» համալսարանում ելույթ է ունեցել: Ըստ «Ակօս»-ի՝ նա անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը:
Էրդողանի թված պատմական իրադարձություններից մեկն էլ եղել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որի մասին խոսելիս նա օգտագործել է «1915-ի դեպքերը» արտահայտությունը: Էրդողանը քննադատել է նաև Անկարայի նախկին քաղաքականությունը` ասելով. «Երբ խոսվել է 1915 թվականի մասին, ասվել է՝ «չլսենք, չտեսնենք», և այդպիսով փակվել է թեման»:
«Եկող 2015 թվականին՝ 1915-ի դեպքերի 100-ամյա տարելիցին, մենք առանձնահատուկ կզբաղվենք դրանով»,- ասել է Էրդողանն ու դեպքերի ուսումնասիրությունների համար կոչ արել օգտվել Թուրքիայի գրադարաններից, որոնցում պահվող գրքերում Ցեղասպանությունն իրագործողները հայերն են, այլ ոչ թե թուրքերը: