կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-03 18:25
Արցախ

Բերձորի կամավորական ջոկատն արդեն դիրքերում է

Բերձորի կամավորական ջոկատն արդեն դիրքերում է

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բերձորից սահման մեկնած կամավորների խմբին:


«Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Հենց նոր խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում):


Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում:


Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ:


Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...»