|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Ձմռան առաջին օրվա հետ, օրակարգում է ճանապարհների սպասարկման խնդիրը: Այս մասին հայտնում են Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
Պատասխանատուները վստահեցնում են, որ պատրաստ են: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը: Այն սպասարկող կազմակերպությանը, անհրաժեշտության դեպքում, օգնության կհասնի նաև «Արցախուղին»:
Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը որոշ տեղերում արդեն վերանորոգման անհրաժեշտություն ունի:
«Տեղեր կան արդեն շատ վատ վիճակում են, մի անգամ անձրեւ է եկել, արդեն ճաքեր կան, հողը գնում է»,-ասում է «Վահե Կարապետյան» ճանշահագործում ՓԲԸ տնօրեն Սամվել Ղուլյանը: