կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 09:56
Հասարակություն

Պղնձամոլիբդենայինի աշխատակցի առեղծվածային մահը

Պղնձամոլիբդենայինի աշխատակցի առեղծվածային մահը

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել: Տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակ քաղաքի բնակիչ Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին: Նախնական տեղեկություններով՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի պոմպավար Ջենիկ Խաչատրյանի մահը վրա է հասել ձկնորսության ժամանակ՝ հոսանքահարումից։

 

Դենիկ Խաչատրյանն (մահացածի եղբայը), անդրադառնալով այն վարկածին, թե եղբոր մահը վրա է հասել էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ որսալու պատճառով, պատասխանեց. «Վաղ առավոտյան կոմբինատի աշխատակիցներից ոչ ոք չէր գնա ձկնորսությամբ զբաղվելու: Չեմ կարող ստել և ասել, որ նա ձկնորսությամբ չի զբաղվել, զբաղվել է, բայց ոչ էլեկտրական հոսանքի միջոցով: Բայց այստեղ կա մի բան, այն, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ նրա մահվան պատճառը հոսանքահարումը չի եղել: Այն տեղում, որտեղ իմ եղբայրն էր աշխատում, սովորաբար պետք է երկու աշխատող լիներ, քանի որ սահմանին են, հոսանքի հետ գործ ունեն, մարդ են, վատանալ կա, բայց արդեն երկու տարի էր, ինչ ինքը մենակ էր աշխատում: Ինչ ասեմ, հիմա սպասում ենք փորձաքննության մյուս արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե ինչ է եղել»:

 

Ի դեպ, ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, սահմանապահները նրան հայտնել են, որ կոմբինատի նշված հատվածում առանց անցաթղթի ոչ ոք չի կարող մուտք գործել»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։