կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 14:35
Սպորտ

Դե Զեուվի առեղծվածային մուտքը Մոսկվա

Դե Զեուվի առեղծվածային մուտքը Մոսկվա
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դեմի դե Զեուվը երկարատև պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Դե Զեուվը  «Գոու Էհեդ Իգլս», «ԱԶ Ալկմար» և «Այաքս» թիմերում երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն (2008/09, 2010/11) և մեկ անգամ՝ գավաթակիր  (2009/10)։ 2006թ. Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն, ՀԱՀ-ի աշխարհի առաջնությանը` փոխչեմպիոն (2010):

Չորեքշաբթի առավոտյան դե Զեուվը թիմի հետ մեկնել է Ավստրիա` ուսումնամարզական հավաքի, որտեղ կպատրաստվի Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանին. հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

Սակայն այս մասին  հոլանդական ԶԼՄ-ն այլ բան են գրում: Նրանք պնդում են, որ դե Զեուվին «Սպարտակը» ձեռք է բերել 6 մլն եվրոյով, իսկ անձնական պայմանագրի ժամկետը 3 տարի է: Այդուհանդերձ, մինչ վերջերս կողմերն ամեն կերպ փորձում էին չհրապարակել հոլանդացու գալուստը Մոսկվա:

Ինքը` ֆուտբոլսիստը, ոչ վաղ անցյալում Twitter-ի իր էջում գրել էր, որ չի պատրաստվում Ռուսաստան մեկնել: Ռուսական ակումբի ղեկավարությունը ևս ժխտողական քաղաքականություն էր վարում` հիմնվելով «հնարավոր է` այո, հնարավոր է` ոչ» տարբերակի վրա: Բայց սպարտակյան նորեկին մատնել է արդեն թիմակից պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկը: Գրեթե նույն ժամանակ, երբ ակումբի ղեկավարությունը հերքում էր, Պարշիվլյուկն  ВКонтакте-ի իր էջում գրել էր. «Այսօր մեզ մոտ բազայում էր գտնվում դե Զեուվը: Մինչ հանգստյան օրերը նա կդառնա  «Սպարտակի» խաղացող»:

Նրանք նախընտրում են լռել, այնինչ մեզանում նման բաները մի քանի ամիս առաջ են հրապարակվում: Ինչի՞ համար է այս բերանփակոցին, հասկանալի չէ: Կա'մ ռուսները աչքից են վախենում, կա'մ էլ բախտների վրա են զարմացել: 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ