կարևոր
1246 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-16 12:54
Քաղաքական

Առեղծվածային հեծանվուղիների Շոուների մեծ վարպետը․ Արշակ Սարգսյան

Առեղծվածային հեծանվուղիների Շոուների մեծ վարպետը․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս նկարը Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիմագծի լավագույն հայելին է: Դիմագիծ, որտեղ առաջնայինը ընտրություններից առաջ էմոցիաներին տիրելն է, նրան ֆռռացնելն ու հետո մոռանալն է։

Եզնիկ Կողբացու փողոցն է Երևանում,որը հատվում է Թումանյան փողոցին։ Երևի կհիշեք, ժամանակին Նիկոլը հերթական անգամ մտավ լայվ ու աշխարհի հայությանը ցույց տալով այս հատվածը, մեծ ոգևորությամբ պատմեց, որ Երևանում փողոցներն այսուհետ հատուկ հեծանվուղիներ կունենան, որ մարդիկ կարողանան հանգիստ տեղաշարժվել նաև հեծանիվով: Ի՞նչ պիտի մտածեին միամիտ հայերը։ Պիտի մտածեին. 《կեցցե՛ հերոս Նիկոլը》, նախկինում անգամ հեծանիվներ չկային։

Անցել է մոտ 5 կամ 6 տարի: Երևանի փողոցներում ոչ միայն հեծանվուղիներ չկան, այլ նրանք, ովքեր անցնում են Կողբացի փողոցի այս հատվածով, ընկնում են իսկական հոգեխանգարմունքի մեջ:

Այլևս չկա նույնիսկ այս հեծանվաուղղու հետքը։

Սա է նիկոլի գործարար֊պետություն համագործակցությունը,երբ պետությունն իր շահերը չի կարողանում պահել մասնավորից։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ի՞նչ եղավ այս պատմությունը»։