|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ օդի աղտոտվածության առումով Հայաստանում տիրում է առեղծվածային իրավիճակ:
«2005թ. այս կողմ` արտանետումներն աճում են, ավելանում են երկիր մտնող ավտոմեքենաների քանակը, բայց արի ու տես, որ ըստ պաշտոնական տվյալների` օդի աղտոտվածությունը կրճատվել է»,-նշեց Դանիելյանը:
Ավելին, Դանիելյանի հավաստմամբ, որ իր հարցին, թե ինչպես է առաջանում այսպիսի անհամաչափություն, երբ տարիներ առաջ ավելի քիչ էին ավտոմեքենաները` աղտոտվածությունն ավելի շատ էր, քան` հիմա, վերջինիս պատասխանել են, որ այն ժամանակվա չափումները սխալ են եղել:
«Ասում են հարեւան երկրներն են մեղավոր մեր օդի աղտոտվածության մեջ` այն դեպքում երբ մեր արդյունաբերական արտադրամասերն ավելի շատ են, քան` հարեւան երկրների. փոխարեն մենք փչացնենք իրենց օդը, իրե՞նք են մերն աղտոտում»,-զարմացած նշեց տիկին Դանիելյանը: