|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շվեդիայի արքայազն Կառլոս Ֆիլիպը հայտարարել է, որ նշանվել է մոդել Սոֆյա Հելքվիստի հետ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Հարսանիքը տեղի կունենա 2015թ. ամռանը, սակայն հստակ օրը դեռ որոշված չէ:
Զույգը ծանոթացել է 2009թ. Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում: Մեկ տարի անց նրանք արդեն հանդիպում էին:
Սոֆյան ավելի վաղ մոդել էր աշխատել տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում: Այդ պատճառով արքունիքը սկզբնապես այնքան էլ հիացած չէր արքայազնի ընտրությամբ:
Կառլոս Ֆիլիպը թագավորական գահի երրորդ հավակնորդն է քրոջ` թագաժառանգ արքայադուստր Վիկտորյայից և վերջինիս դուստր Էսթելից հետո: