|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստանայում Սերժ Սարգսյանը չկարողացավ օգտագործել բացառիկ հնարավորությունը:
Ինձ հարցնում են` իսկ ինչ պետք է աներ Սերժ Սարգսյանը Աստանայում, երբ Նազարբաեւը Ալիեին էր ցիտում: Նա պարտավոր էր օգտագործել այդ բացառիկ հնարավորությունը: Նա ուներ գրոհելու, նվազագույնը, երեք ուղղություն:
1.Ցուցադրաբար լքել սրահը` իհարկե, այնտեղ թողնելով Էդվարդ Նալբանդյանին: Նրանից վաղուց պետք էր ազատվել:
2. Հանգիստ տոնով ասեր` Ղարաբաղին կանդրադառնանք, երբ քննարկվի Ղրիմի ճակատագիրը:
3. Նազարբաեւին ընդամենը հարցներ` ի՞նչ կապ ունի Ադրբեջանը նոր ստեղծվող միության հետ»: