Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
Ադրբեջանում երեկ մարդու իրավունքների հարցով լսումներ են տեղի ունեցել՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու ԵԽԽՎ պատգամավորների մասնակցությամբ. հայտնում է Turan-ը։
Նշվում է, որ «Flame Towers» հյուրանոցի ղեկավարությունը, որտեղ պետք է կայանար հանդիպումը, վերջին պահին հրաժարվել է դահլիճ տրամադրել, և միջոցառումը կայացել է ավելի փոքր դահլիճում:
ԵԽԽՎ ներկայացուցիչները հայտարարել են, որ դարձել են ականատեսն այն բանի, թե ինչպիսի ծանր պայմաններում են աշխատում ադրբեջանական հասարակական կազմակերպությունները։ «Ադրբեջանի տնտեսությունը զարգանում է, իսկ մարդու իրավունքների հարցում առաջընթաց չկա։ Միջոցառման անցկացումից` հյուրանոցի հրաժարվելը մարդու իրավունքների խախտում է»,- ասել է ԵԽԽՎ-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Տինի Կոկսը։
Իսկ «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը նշել է, որ կազմակերպությունը գրասենյակներ ունի Երևանում և Թբիլիսիում, սակայն Ադրբեջանում դրանց գործունեությունն արգելվել է։ «Ադրբեջանը գնում է ոչ թե դեպի Եվրոպա, այլ Բելառուսի ճանապարհով։ Մի քանի տարի առաջ այդ երկրում ձերբակալվել էր հայտնի իրավապաշտպան` հարկերից խուսափելու համար։ Այժմ նույն մեղադրանքով ձերբակալվել է Անար Մամեդլին։ 2009-ից Ադրբեջանի օրենսդրությունը փոխվում է Բելառուսի հետքերով»,- ասել է նա:
Իրմինգերը միջազգային հանրությանը կոչ է արել Ադրբեջանի հանդեպ նույն վերաբերմունքը դրսևորել, ինչ Բելառուսի: