Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան մեր թղթակցի հարցի, հստակ հայտարարել է, որ չի փոխել Մաքսային միության վերաբերյալ իր դիրքորոշումը: Իսկ, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դեմ է արտահայտվել այդ միությանը:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Yerkir.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Տիգրան Սարգսյանի այս հայտարարությանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախ նշեց, թե չի կարծում, որ «Տիգրան Սարգսյանն ընդգծված դիրքորոշում ունի», հետո վստահեցրեց, որ «վարչապետը հիմա կողմ է Մաքսային միությանը»:
Ստացվում է` Գալուստ Սահակյանը, «հիմա» բառը շեշտելով, խոստովանում է, որ նախքան Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը վարչապետն, իրոք, դեմ էր Մաքսային միությանը, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ուզած-չուզած, կողմ է այդ միությանն անդամակցելուն: