Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը համարում է, որ ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի վերանշանակման հարցում հաշվի է առնվել նորանշանակ վարչապետւ կարծիքն ու վերաբերմունքը, և որ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը համատեղ են որոշել նրանց վերանշանակումը:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ապագա կառավարության կազմի մասին, նա կարծիք հայտնեց, որ նոր կառավարության աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, քանի որ արժանի վարչապետ է նշանակվել: Տաճատ Վարդապետյանը լուրջ ակնկալիքներ ունի, որ Հովիկ Աբրահամյանի կառավարման ժամանակ Հայաստանն առաջընթաց է ունենալու, և որ Հովիկ Աբրահամյանն անելու է ամեն ինչ, որ երկրում բարեփոխումներ իրականացվեն: «Ունենք հարուստ կադրային բազա, այնպես որ` նոր վարչապետը ճիշտ և հեռատես ընտրություն կկատարի կառավարությունը ձևավորելիս»,- ասաց Տաճատ Վարդապետյանը:
Մերհարցին` ո՞ւմ է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց. «ԱԺ նախագահի թեկնածուների հետ կապված` նույնպես կադրային հարուստ զինանոց ունենք, և ԱԺ նախագահ պետք է ընտրվի մի մարդ, ով ունի մաքուր անապական կենսագրություն, քաղաքական ազնվություն, լավ դաստիարակություն և քաղաքական կենսագրությամբ` օրինակելի»:
Հարցին` արդյո՞ք ներկայիս քաղաքական դաշտում կա նման մարդ, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, կա, այո, կա»:
Ըստ պատգամավորի` Հովիկ Աբրահամյանին փոխարինողը պետք է օժտված լինի նրա պես` սուր անկյունները հարթելու ունակությամբ և ընդունված ու հարգված լինի խորհրդարանի կողմից:
Հարցին` արդյո՞ք տեսնում է ՕԵԿ-ին ընդդիմության մեջ, Վարդապետյանը պատասխանեց, որ այդ հարցին չի կարող միանշանակ պատասխանել, քանի որ եղել է ժամանակ, որ ՕԵԿ-ը նաև ընդդիմություն է եղել: «Դա իրենց որոշելիքն է ու իրենց քաղաքական դիրքորոշման հարցն է»,- ասաց պատգամավորը: