Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների ձեռնարկած համատեղ գործողությունների արդյունքում` 2014-ի ապրիլին Հայաստանում ձերբակալվել է հերախուզման մեջ գտնվող 27-ամյա ադրբեջանցի վարձու մարդասպան: Այս մասին հայտնել էինք երեկ` հղում կատարելով ռուսական БалтИнфо-ին, որն էլ վկայակոչել էր իրավապահ մարմիններում իր աղբյուրները: Ադրբեջանցին կասկածվում է 2012-ի ապրիլին Մոսկվայի ավտոլվացման կետերից մեկի 52-ամյա սեփականատիրոջ սպանությունը կատարելու մեջ:
Այսօր yerkir.am-ը Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվեց, թե ադրբեջանցի մարդասպանն ի՞նչ եղանակով և որքա՞ն ժամանակ է ապաստանել Հայաստանում: ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը, սակայն, նշեց, որ նման գործերով զբաղվում է Ինտերպոլը:
Ոստիկանությունից էլ հայտնեցին, որ նման բան չի եղել, այսինքն` Հայաստանում ադրբեջանցի վարձու մարդասպանի չեն ձերբակալել և արտահանձնել: