կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 08:17
Քաղաքական

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ներկայացուցիչները

«Հրապարակը» գրում է.

 

«Երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի եւ երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ:

 

Իր հերթին ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն եւ ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն:

 

Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է:

 

Գագիկ Ծառուկյանի թիմում, մինչեւ ԲՀԿ պատվիրակության՝ նախագահական գնալը, համոզված են եղել, որ նախագահը հնչեցնելու է Հովիկի անունը, եւ կուսակցության մոտ 2 տասնյակ մարդու զգուշացրել են, որ հնարավոր է` ուշ երեկոյան հավաքվենք, աշխատեք քաղաքում լինել, սակայն այդպես էլ չեն հավաքվել:

 

Երեկ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները խորը տագնապի մեջ էին. չի բացառվում, որ ամսի 14-ին նրա անունն այդպես էլ չհնչի՝ տեղեկացրին մեր աղբյուրները»:

 

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: