Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Բազմաթիվ տնտեսական, քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեր կառավարությունը պետք է հրաժարական տար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` անդրադառնալով վարչապետի հրաժարականին:
«Մեր խնդիրը վարչապետը չէ, մեր խնդիրը նախևառաջ իշխող քաղաքական ուժն է, որն ինչ-որ նոմինալ անվան տակ հավաքագրել է փողատերերին` հաստ գրպաններով մարդկանց»,- ասաց նա և, ամփոփելով վարչապետի պաշտոնավարման տարիները, նշեց, որ 2008 թվականից առկա խնդիրներից ոչ մեկն այսօր լուծված չէ, ավելին` ներկայումս ավելի շատ են այդ խնդիրները: Ասատրյանի խոսքով` 2008-ից մինչ օրս մեր երկրում 10 տոկոս տնտեսական անկում է գրանցվել, աղքատության մակարդակն իջել է, ինչը, ըստ նրա, նման իշխանության գործունեության արդյունքն է:
«Տարեցտարի Հայաստանը կորցնում է իր քաղաքական դիրքը, սոցիալական անկում է նկատվում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետի հրաժարականից հետո նման լավ փոփոխությունների շարքը զարգացում կունենա: