|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սահմանադրական դատարանի դատավոր Մանուկ Թոփուզյանն այսօր դարձավ 65 տարեկան և, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի` պետք է նրա լիազորությունները դադարեցվեն:
Yerkir.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը հայտնեց, որ Մ. Թոփուզյանը դեռևս կշարունակի պաշտոնավարել, քանի որ նրա վարույթում կան քննվող գործեր:
Նշենք, որ վերոնշյալ իրավական նորմի երկրորդ կետի համաձայն` եթե Սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննության, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո: