կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-03 16:47
Հասարակություն

Yerkir.am-ի նոր նախագիծը. վստահ ենք` այն ձեզ կհետաքրքրի

Yerkir.am-ի նոր նախագիծը. վստահ ենք` այն ձեզ կհետաքրքրի

Մեզ մոտ` Հայաստանում, սեռական հարաբերությունների եւ հարակից թեմաների մասին նյութերն ամենաընթերցվածն ու պահանջվածն են: Այնպես չէ, որ աշխարհում այդ թեմաները կարդացվողներից չեն, բայց Հայաստանում հատկապես մեծ պահանջարկ ունեն: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ այդ թեման դեռ փակ է շատ ընտանիքներում, դպրոցներում դրա մասին բավարար չափով չի խոսվում: Ահա այս թեմայով տեղեկատվություն փնտրողին օգնության է հասնում ինտերնետը: Սա էլ, սակայն, հարցի լուծում չէ` հավաստի տեղեկությանը զուգահեռ ավելի շատ հանդիպում է սխալ տեղեկատվության, նույնիսկ` վտանգավոր, օրինակ` ինչպես տնային պայմաններում կազմակերպել հղիության արհեստական ընդհատում:

 

Հաշվի առնելով այդ ամենը` Yerkir.am-ն իր` առողջապահության բաժնում սկսում է հրապարակել «Բժշկի մոտ» խորագրով հոդվածաշարը: Հայաստանի լավագույն մասնագետներից`  գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը եւ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը կօգնեն ձեզ ստանալ մի շարք հարցերի պատասխաններ: Նրանք սկսելու են ամենապարզից` սեռական դաստիարակություն եւ հիգիենա, ավարտելու են հասուն կնոջը եւ տղամարդուն հուզող խնդիրներով: Լիլիթ Կուջոյանի հոդվածները կհրապարակվեն ամեն երկուշաբթի, Վրեժ Շահրամանյանինը` ամեն հինգշաբթի: Հետեւեք մեզ, վստահ ենք` այս նախագիծը կդառնա շատերի սիրելին:

 

Ստորեւ` բժիշկների կարճ կենսագրականները: 

 

Կուջոյան Լիլիթ Սեյրանի

Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, գինեկոլոգ-կոլպոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու

Ծնվել է բժիշկների ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 դպրոցը, այնուհետեւ` Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Տեղական, ռուսաստանյան եւ միջազգային մի շարք սեմինարների, գիտաժողովների մասնակից է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ: 2004թ. սեպտեմբերից ՝ հայկական բժշկական ասոցացիայի կլինիկական կոմիտեի քարտուղար: 2006թ.-ից՝ Ռուսաստանի գինեկոլոգ-էնդոկրինոլոգների ասոցացիայի անդամ: ՀՀ ռեպրոդուկտոլոգների ասոցացիայի անդամ: Շուրջ 13 տարի է` աշխատում է գինեկոլոգիայի ոլորտում: 2012թ.-ից առ այսօր աշխատում է «Մեդլայն» բժշկական կենտրոնում:

 

Հավելյալ տեղեկություններ'  

հեռ.         (096)-48-58-54, (098)-48-58-54,

էլ հասցե. [email protected]

 


Շահրամանյան Վրեժ Ալբերտի

 Սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու

Ծնվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքում: Ոսկե մեդալով ավարտել է Ստավրոպոլի ֆրանսիական լիցեյը, այնուհետեւ` Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Վերապատրաստվել է Խարկովի բժշկական ակադեմիայի սեքսոլոգիայի ամբիոնում` «Սեքսուալ առողջություն» կլինիկայում: Մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, Ռուսաստանի սեքսոլոգների գիտական միության անդամ, ինչպես նաեւ Ուկրաինայի սեքսոլոգների եւ անդրոլոգների ասոցիացիայի անդամ: 2007 թ. սեպտեմբերից առ այսօր աշխատում է Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնում և սեքսոպաթոլոգիայի կլինիկայում' որպես բժիշկ-սեքսոպաթոլոգ:

Հավելյալ տեղեկություններ'

հեռ. (093)-47-07-07,

էլ. հասցե՝ [email protected]