Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
inLOBBY գերմանական ընկերությունը համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացնում հյուրանոցային առցանց պատվերների ամրագրման գլոբալ համակարգ (http://www.inLOBBY.com), որը նոր խոսք է նմանատիպ ծառայությունների ոլորտում:
Նախագծի շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի և նույնիսկ տեսազանգի միջոցով անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ և ստանալ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ անմիջապես հյուրանոցի ներկայացուցչից:
Արդեն այսօր համակարգի բազայում աշխարհի տարբեր երկրների ավելի քան 120.000 հյուրանոցներ են: Ընկերությունը վստահ է, որ այս համակարգը մեծ հետաքրքրություն կառաջացնի աշխարհասփյուռ հայերի համար՝ նպաստելով նրանց անհատական և գործնական ծրագրերին:
inLOBBY-ին մտադիր է ընդլայնել ծառայությունների ցանկը` ավիատոմսերի առցանց ձեռքբերման հնարավորություններ, ճանապարհորդական ամբողջական փաթեթների առաջարկ հաճախորդներին եւ այլն:
inLOBBY ընկերությանը համակարգի ստեղծման և կայացման գործում աջակցել է գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով նախագծի գաղափարակիրն ու գիտական ղեկավարն է, նաև ընկերության խոշոր բաժնետերը: