Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հունվարի 21-ին Միջազգային օլիմպիական կոմիտեին է ուղարկել Սոչիում կայանալիք 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների և մարզիչների պաշտոնական անվանացանկը, ինչպես նաև հայ մարզիկների ժամանակացույցը:
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9-ին՝ ժամը 14-16-ը կմրցի 15+15 կմ մրցավազքում (սկիաթլոն):
Փետրվարի 11-ին՝ նույն ժամերին, Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14-ին 15 կմ դասական ոճում և փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, նա կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը, որը կտևի մոտ երեք ժամ:
Նույն օրերին և ժամերին մրցահարթակ դուրս կգա նաև Արթուր Եղոյանը, ով հայտավորված չէ 50 կմ տարածությունում:
Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-ից 15:40-ը կմրցի 10 կմ դասական ոճի դահուկավազքում:
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորվայրէջքում: Նրան մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը:
Մրցաձևերը կանցկացվեն երկու մրցահերթով (կեսօրին և երեկոյան):
Սոչի-2014-ի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձև: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների մոտ 5500 մարզիկ-մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված է 12 հազար լրագրող: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակի 25 հազար կամավորական, իսկ մրցումների ընթացքին կհետևի մոտ երեք միլիարդ հեռուստադիտող:
Հայաստանի մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում առաջին անգամ ներկայացել են 1994 թվականին Լիլեհամերում, ապա մասնակցել են Նագանոյի (1998թ.), Սոլթ Լեյք Սիթիի (2002թ.), Թուրինի (2006թ.) և Վանկուվերի (2010թ.) խաղերին: