|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» հավաքը: Հավաքին մասնակցող` yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ հրապարակը լի է մարդկանցով: Ներկա են խորհրդարանական 4 ուժերը ներկայացնող քաղաքական գործիչներ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ և այլ քաղաքացիներ:
Ազատության հրապարակում մեծ թիվ են կազմում նաև տարբեր արհմիությունների անդամներ, հիմնականում` 50-60 տարեկան: Մշակույթի ոլորտի արհմիությունը ներկայացնող մի տարեց քաղաքացի yerkir.am-ի թղթակցի հարցին` Դուք է՞լ եք մասնակցում հանրահավաքին, պատասխանել է. «Ինչո՞ւ, շատ ծե՞ր ենք` հավաքին մասնակցելու համար: Մասնակցում ենք, որ դուք հաղթեք»: