|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Դեմ եմ» նախաձեռնության երեկվա ավտոերթից հետո ոստիկաններն այցելել են մասնակիցներից մի քանիսի տները: Այս մասին տեղեկացանք «Ընդդեմ կենսաթոշակային 5% վճարի» ֆեյսբուքյան խմբի էջից:
Օգտատերերից Հակոբ Արշակյանը գրել է. «Ժողովուրդ ջան, քիչ առաջ ոստիկանությունից այցելել են մեր տուն: Ծնողներիս ասել են, թե տարածքում վթար է եղել և ցանկանում են նկարել իմ ավտոմեքենան: Իմ կարծիքով այցելության բուն նպատակը եղել է երեկվա ակցիայի մասնակիցներին վախեցնելը: Հիմա ասածս ինչ ա. ակցիայի բոլոր մասնակիցներին խնդրում եմ օպերատիվ կերպով այստեղ տեղադրել ոստիկանների այցելության մասին տեղեկատվությունը, որպեսզի հասկանալի լինի, թե արդյո՞ք սա սիստեմատիկ բնույթ է կրում»:
Մեկ այլ օգտատեր` Գևորգ Իսկանդարյանն էլ գրել է. «Ժողովուրդ ջան, էսօր ինձ էլ էին զանգել, ասացին ` վրաերթ է եղել opel-ով , սաղ opel-ները ստուգում ենք, պետք է գանք` ավտոն նայենք, իրանց ասելով պետք է գան` վաղը ավտոն նայեն»: