կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 19:00
Մշակույթ

Մահացել է Լեւոն Խեչոյանը

Մահացել է Լեւոն Խեչոյանը

Yerkir.am-ի տեղեկություններով` քիչ առաջ մահացել է արձակագիր, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանը:

 

Yerkir.am-ը ցավակցում է Խեչոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, ծանոթներին եւ ընթերցողներին:

 

Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955-ին։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։  2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։

 

Խեչոյանի գործերից առավել հայտնի են` «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»,  «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»