կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-02 23:03
Մշակույթ

Մահացել է Լևոն Անանյանը

Մահացել է Լևոն Անանյանը

Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

 

Լևոն Անանյանին այսօր` սեպտեմբերի 2-ի առավոտյան, տեղափոխել էին  «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ  և ախտորոշել էին քաղցկեղ։

 

Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

 

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։


Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ »թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը։

 

1992 թ. հիմնադրել է «Ապոլոն»հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ օրս նախագահում է այն։ Դասախոսում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։

 

2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։