|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ զինծառայողի վերաբերյալ դեռևս կալանավորման որոշում չկա: Նշենք, որ երեկ էլ նույն գործով ձերբակալվել էր Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: