կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-14 14:03
Քաղաքական

Վրաստանի ԱԺ նախագահը Հայաստանում է

Վրաստանի ԱԺ նախագահը Հայաստանում է

Այսօր, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Թուֆենկյան համալիրում մեկնարկեց «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովը՝ ՀՀ եւ վրաց ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Ուսուպաշվիլիի մասնակցությամբ:

 

Վերջին անգամ Վրաստանի`  ԱԺ արդեն նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն է Հայաստան այցելել` 2009 թվականին, իսկ 2011-ին միջխորհրդարանական հանձնաժողովների նախագահներն են հանդիպել:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները բազմադարյան պատմություն ունեն՝ հիմնված բարի կամքի դրսևորման և փոխադարձ հարգանքի վրա, իսկ երկու ժողովուրդներին միավորում են նաև մշակութային և հոգևոր ընդհանրությունները, ինչպես նաև մշակութային ժառանգության հանդեպ պետությունների հոգատար վերաբերմունքը»: Նա նաեւ հավելեց, որ ԱԺ երկու նախագահների մասնակցությունը համաժողովին վկայում է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերն ավելի ամրապնդելու եւ ընդլայնելու երկուստեք պատրաստակամության մասին: ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունները «բարձր մակարդակի» որակեց:

 

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաեւ կիրակի օրը, կքննարկվեն տարածաշրջանային նոր իրավիճակները եւ համագործակցության քաղաքական հեռանկարները: