Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարում են, որ չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքի գրանցման՝ ո՛չ առողջապահության միջազգային չափանիշներով, և ո՛չ էլ առողջապահության նախարարության հանձնարարականով, այսօրվա դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա:
Այդուամենայնիվ, կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստացնում է դպրոցներում սանիտարական նորմերը:
«Մասնավորապես, աշակերտների առողջության, կրթական գործընթացի արդյունավետության և դպրոցներում առողջ միջավայր ստեղծելու համար, նախարարության կողմից սանիտարիայի և հիգիենայի նորմերի պաշտպանության համար, դպրոցներում խստացվում են միջոցները: Հետևաբար, տեղական կրթական ռեսուրսկենտրոնների կողմից դպրոցների հսկողությունը դառնում է ավելի ինտենսիվ:
Նախարարությունը դպրոցների վարչակազմին կոչ է անում ապահովել դպրոցներում սանիտարական և հիգիենիկ պայմանները, որի համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պայմանները. դասասեմյակները պետք է ենթարկվեն խոնավ մաքրման կարգով, երբ պատուհանները պետք է բաց լինեն, իսկ այն դպրոցները, որտեղ կա երկրորդ հերթ, պետք է մաքրություն իրականացվի երկու անգամ: Զուգարանը, ճաշարանը և բժշկական սենյակը պետք է մաքրվի ախտահանող միջոցներով: Պետք է նաև նշենք, որ նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին և եթե վարակի տարածման սպառնալիքը սրվի, ապա դպրոցների կապակցությամբ կընդունվեն համապատասխան որոշում»,- ասել են կրթության նախարարությունում: