կարևոր
2158 դիտում, 17 ժամ առաջ - 2026-01-04 12:35
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։