կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 13:12
Քաղաքական

Բայց ես ի՞նչ եմ արել, չարությո՞ւն. նախարարին ԱԺ-ում ճնշեցին

Բայց ես ի՞նչ եմ արել, չարությո՞ւն. նախարարին ԱԺ-ում ճնշեցին

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում էր «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին որոշման նախագծի քննարկումը, որի կապակցությամբ տարաձայնություններ սկսվեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և որոշ պատգամավորների, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Մասնավորապես` խոսքը գնում էր ձկների գնի բարձրացման մասին:

 

Նախարարը նշեց, որ ինքը հանգամանալից ներկայացրել է ձկան գնի հետ կապված բոլոր փաստարկները, բոլոր հաշվարկները, թե ինպես են կատարվում դրանք:

 

«Հիմա հարցնում եք` ինչո՞ւ է ձկան գինը տասն անգամ բարձրանում, ես պատասխանում եմ, որ խոսքը գնում է ինքնարժեքի գնագոյացման մասին: Հիմա դուք ինձ ասում եք `եկել եք մեր տուն, ուրեմն` քեզ խելոք պահի: Բայց ես ի՞նչ եմ արել, չարություն ե՞մ արել: Եթե ես որևէ մեկ պատգամավորի իմ արտահայտություններով վիրավորել եմ, ներողություն, ես մտադիր էի ճիշտ ներկայացնել բոլոր փաստարկները»,- ասաց նա: