Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը աշխատանքից հեռացրել է պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնին` նրան չվստահելու պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Այն բանից հետո, երբ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստից ինֆորմացիայի արտահոսք եղավ, հետաքննություն տեղի ունեցավ , որի արդյունքում Թերեզա Մեյը նման որոշում կայացրեց:
Մեյը Ուիլյամսոնին նամակ է գրել, որում ներկայացրել է իր որոշման բոլոր շարժառիթները: Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Փեննի Մորդոնտը: