Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան, որը բազմիցս հանդես է եկել Պուտինի քաղաքականության դեմ, իր կարծիքն է հայտնել Ուկրաինայում ծավալված բողոքի ցույցերի վերաբերյալ:
Նա նշում է, որ երբ երկու տարի առաջ Ռուսաստանում սկսվեցին Բոլոտնիի ցույցերը, ինքը ոգևորվեց, սակայն շատ արագ վրա հասավ հիասթափությունը:
«Ուկրաինայում ամեն ինչ այլ է: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց: Նրանց կարող են դաժանորեն ծեծել, նրանք կարող են հիվանդանոց ընկնել, կարող են բանտարկվել, սակայն նրանք չեն վախենում և դուրս են գալիս փողոց, և հիմնականում ցույցի են դուրս գալիս մտավորականները:
Մեզ մոտ փողոց վազում են միան քաղաքացիական ակտիվությունը ցույց տալու համար: Իսկ կարևոր պահին թե' մարդիկ, թե' ընդդիմությունը նահանջում են:
Ես ուղղակի նախանձում եմ ուկրաինացիներին: Պարզ է, որ ԵՄ-ն նրանց մեծ բարիք չի բերի, սակայն նրանք այլևս չեն ցանկանում ճնշված ապրել, նրանց մեծ եղբայր պետք չէ: Ուկրաինացիները մեզ քաղաքացիական ակտիվության և անվախության մեծ դաս տվեցին»,- ասել է դերասանուհին: