կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 16:57
Իրավական

Հերթական քրեական գործը ոստիկանների կատարած բռնությունների վերաբերյալ

Հերթական քրեական գործը ոստիկանների կատարած բռնությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:

 

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Վ. Մ.-ի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Ըստ Վ. Մ.-ի զեկուցագրի` 2013 թվականի նոյեմբերի 12-ին իրենց դասակի ոստիկան Ս. Ա.-ի հետ Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս` ժամը 01.05-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցի մոտ կանգնեցրել են «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից երաժշտության բարձր ձայն է լսվել, իսկ վարորդ Արտակ Ո.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Փաստաթղթեր պահանջելուց հետո Արտակ Ո.-ն սկսել է բղավել և հայհոյել ոստիկաններին, այնուհետև բացելով մեքենայի դուռը` դանակը ձեռքին իջել է և ասել, որ ճանապարհային ոստիկան չկանչեն: Կիրառելով ձեռնամարտի հնարքներ` Վ. Մ.-ն և Ս. Ա.-ն վարորդին գցել են գետնին և ձեռքից վերցրել դանակը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել, սակայն վերջինս չի հանգստացել ու սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողական մեքենային` վնասելով այն: Քիչ անց Արտակ Ո.-ն ուշագնաց է եղել, ու ոստիկանները նրան տեղափոխել են «Երևան» ԲԿ, որտեղ գիտակցության գալուց հետո դարձյալ իրեն ագրեսիվ է պահել, վնասել է բժշկական կենտրոնի գույքը, իսկ այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ուր շարունակելով ագրեսիվ վարքը` կոտրել է հերթապահ մասի ապակին: Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ Արտակ Ո.-ին պատկանող վերոհիշյալ դանակը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ ոստիկանության աշխատակիցներ Վ. Մ.-ն և Ս.Ա.-ն միջադեպի ընթացքում բռնություն են գործադրել Արտակ Ո.-ի և դեպքի վայր ժամանած նրա եղբոր` Արման Ո.-ի նկատմամբ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

 

 Ըստ Վ. Մ.-ի զեկուցագրի` 2013 թվականի նոյեմբերի 12-ին իրենց դասակի ոստիկան Ս. Ա.-ի հետ Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս` ժամը 01.05-ի սահմաններում, «Լյուքս» հյուրանոցի մոտ կանգնեցրել են «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենա, որի միջից երաժշտության բարձր ձայն է լսվել, իսկ վարորդ Արտակ Ո.-ն գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում: Փաստաթղթեր պահանջելուց հետո Արտակ Ո.-ն սկսել է բղավել և հայհոյել ոստիկաններին, այնուհետև բացելով մեքենայի դուռը` դանակը ձեռքին իջել է և ասել, որ ճանապարհային ոստիկան չկանչեն: Կիրառելով ձեռնամարտի հնարքներ` Վ. Մ.-ն և Ս. Ա.-ն վարորդին գցել են գետնին և ձեռքից վերցրել դանակը, որից հետո ձեռնաշղթա են հագցրել, սակայն վերջինս չի հանգստացել ու սկսել է ոտքերով հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողական մեքենային` վնասելով այն: Քիչ անց Արտակ Ո.-ն ուշագնաց է եղել, ու ոստիկանները նրան տեղափոխել են «Երևան» ԲԿ, որտեղ գիտակցության գալուց հետո դարձյալ իրեն ագրեսիվ է պահել, վնասել է բժշկական կենտրոնի գույքը, իսկ այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ուր շարունակելով ագրեսիվ վարքը` կոտրել է հերթապահ մասի ապակին:

 

Զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ նաև այն մասին, որ Արտակ Ո.-ին պատկանող վերոհիշյալ դանակը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում, իսկ ոստիկանության աշխատակիցներ Վ. Մ.-ն և Ս.Ա.-ն միջադեպի ընթացքում բռնություն են գործադրել Արտակ Ո.-ի և դեպքի վայր ժամանած նրա եղբոր` Արման Ո.-ի նկատմամբ: Կատարվում է նախաքննություն: