Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․
«Հիշում եք` անցյալ տարվա մայիսի 30 ֊ին Կառավարական 3 ֊րդ մասնաշենքի առջև տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով ունեի չորս պաշտպանյալ` Саша Араєвич Варданянը, Hamlet Mkrtchyanը, Սարգիս Թավաքալյանն ու Sasun Hovsepyanը, որոնց մեղսագրվում էր ծանր հանցագործություն կատարելը` նախատեսված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով` զանգվածային անկարգությունները, որը պատժվում է երեքից ութ տարի անազատությամբ։
Այսօր ստացա ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Դ. Սարոյանի որոշումը Ս. Վարդանյանի, Հ. Մկրտչյանի ու Ս. Թավաքալյանի նկատմամբ քրեական հետապնդումը իրենց վերագրվող արարքը կատարած չլինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ որոշումների պատճենները։
Մեկ տարուց ավել տևած քննությունը` սկսած ապօրինի ձերբակություններից ու կալանքի մերժված միջնորդություններից ավարտվեց պաշտպանյալներիս համար արդարացնող հիմքով հաղթանակով։
Տարոսն էլ` արդեն իսկ դատաքննության փուլում գտնող Սասուն Հովսեփյանին»։