Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետին: Նա նշեց, որ «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որը պայքարում է հայերեն լեզվի կասեցման դեմ ներկայացրել է հերթական բողոքը, թե ինչու է «Ինչ, որտեղ, երբ» խաղը հեռարձակվում ռուսերենով: «Խնդիրն այն է, որ դուք դա չեք պայմանավորում խաղը հայերեն անցկացնելու պահանջով: Այսինքն` անհրաժեշտ է տեղայնացնել միջազգային հեռուստատեսային նախագծերը»,- ասաց նա:
Հարցին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ պետք է տարանջատել խաղը ինտելեկտուալ շարժմանը աջակցելուց: Վերջինի հետ կապված միջոցառումներն անցկացվում են հայերեն լեզվով: Ինչ վերաբերում է խաղին, ապա դրա աշխատանքային լեզուն ռուսերենն է, խաղի այդ մի կտորը ռուսերենով է: «Ռադիոյի և հեռուստատեսության մասին օրենքի համաձայն կա դրույթ, որ ազգային փոքրամասնությունների համար թույլ է տրվում հեռաձայնել հաղորդումը այլ լեզվով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
«Փոքրամասնությունը հայե՞րն են: Բայց դուք խաղ եք խաղում, ու հայկական թիմերը խաղում են Հայաստանի տարածքում ու մեկը մյուսի հետ խաղում են այլ լեզվով: Գնացեք դուրս, խաղացեք ռուսերենով, եկեք մեզ մոտ, խաղացեք հայերենով: ՈՒԵՖԱ-ի լեզուն էլ ֆրասներենն է, հիմա Ռուբեն Հայրապետյանը ինչ… ֆրանսերենի՞ մասնագետ է»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը: