Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Ֆեյքերի մասին» օրինագիծ անունը ստացած նախագծի լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ դեմ է այդ օրինագծին: Նրա համոզմամբ՝ օրինագիծը Պանդորայի արկղի հետ խաղալու վտանգավոր քայլ է:
Պատգամավորն առաջարկում է օրինագծի հեղինակներին սպասել` մինչև, այդ ոլորտի հետ կապված, կընդունվեն միջազգային կոնվենցիաներ, ըստ այդմ էլ` կկարգավորվի ոլորտը, որովհետև, ըստ նրա, տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ մինչև բոլորը խորհրդարանում քննարկում են այս հարցը, հնարավոր է՝ ստեղծվում է մի նոր տեխնոլոգիա, որն անիմաստ կդարձնի օրինագիծը:
«Առայժմ պետք չէ կպնել համացանցին: Մի ռուսական խոսք կա. «Что для русского хорошо, для немца - смерть»: Առաջարկում եմ` մի քիչ սպասենք, սա մի ոլորտ է, որը վերահսկելն անհնար է: Հիմա մի չինացի գրելու է, որ Սարիբեկը գիժ է, ո՞նց ենք գտնելու այդ չինացուն: Սա էն գեղը չի, որ կար, սա արդեն մի նոր գլոբալ աշխարհ է՝ համամարդկային արժեքներով: Եվ հետո՝ մի կարդացեք, եթե Ձեր մասին վիրավորական գրառում եք տեսնում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ այս օրինագիծը ևս մեկ մահակ է տալիս պաշտոնյաներին, որպեսզի ճնշում գործադրեն ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա:
«Էս երկրում համար մեկ խնդիրը էս պահին քոմենթ կարգավորե՞լն է: Ուրիշ դարդ ու ցավ չունե՞նք: Թող երկրում լինի անաչառության գոնե մեկ նշույլ ունեցող մի դատարան, նոր կարող ենք նման օրինագծեր ընդունել: Սա ժողովրդավարությունը խեղդելու ևս մեկ հնարավորություն է ռեժիմի ձեռքում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: