Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, առանձին ելույթով իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նախ նշեց, որ իր համար այդ թեմայով այդքան էլ հեշտ չի խոսել, որովհետեւ դահլիճում նստած պատգամավորների մեծ մասը քաջ գիտակցում է, որ քննարկվում է Հայաստանի համար բախտորոշ հարց, գիտակցում են վտանգները, որոնք սպասվում են Հայաստանին, սակայն փորձում են ինչ-ինչ նկատառումներով «սև»-ը «սպիտակ» ներկայացնել, մասնավորապես` կառավարությունը փորձեց ներկայացնել այն որպես հերթական տնտեսական պայմանագիր, բերվում են տնտեսական փաստարկներ, սակայն դա իրականում Հայաստանի բնակչությանը մոլորեցնելու փորձ է:
«Իրականում` ԵՏՄ-ն խորհրդային իշխանության ռեինկարնացիայի փորձ է: Մեզ պարտադրվում է այն, ինչը մերժելի է եղել ամբողջ պատմության ընթացքում, այն է` ընտրել արտաքին քաղաքական կողմնորոշում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԵՏՄ-ն, դեռ չկայացած, արդեն փլուզման նշաններ է ցույց տալիս:
Պատգամավորը համոզված է, որ ԵՏՄ-ն քաղաքական գործընթաց է, որը դատապարտված է ձախողման: «Սին են այն հայտարարությունները, թե ԵՏՄ-ն ապահովելու է տնտեսական ու էներգետիկ անվտանգություն: Ի՞նչ էներգետիկ անվտանգություն, եթե այ համակարգի իննսուն տոկոսը պատկանում է ուրիշ երկրի, ի՞նչ տնտեսական անվտանգություն, եթե սանկցիաների տակ ճկռում է, ի՞նչ բիզնես մթնոլորտ, եթե գահավիժում է ռուբլին` հետը տանելով դրամը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նա հավելեց, որ ազատության ոգին, որը ծնվեց 1988-ին, այնուամենայնիվ, ժողովրդի սրտում է, եւ կոչ արեց պատգամավորներին` վերջին պահին` քվեարկելիս, կոճակը սեղմելիս, հիշել այդ ազատությունը: