կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-30 15:00
Քաղաքական

Ինչո՞ւ է Պուտինն իր այցը սկսում Գյումրիից

Ինչո՞ւ է Պուտինն իր այցը սկսում Գյումրիից
Օրակարգը կազմում են ըստ հարմարության, ծրագրային առաջնահերթությունից ելնելով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ավելի մեծ խնդիրներ ներառվեն, և Պուտինի այցը Գյումրիից սկսելը որևէ այլ նշանակություն չունի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը` պատասխանելով այն հարցին` ինչո՞ւ է Պուտինն իր պետական այցը սկսում Գյումրիից: Նա նշեց, որ չկա պրակտիկա, որ պետական այցը պետք է սկսվի անպայման մայրաքաղաքից, և պետական այցը կարող է կազմվել` երկու կողմերի միջև ամենաընդունելի և ամենանպատակային համաձայնություններից ելնելով: Արտակ Զաքարյանի խոսքով` Գյումրին Հայաստանի երկրորդ մեծ քաղաքն է, բացի այդ` ռազմական համագործակցության տեսանկյունից շատ բնական է, որ այցը սկսվում է Գյումրիից: