կարևոր
2464 դիտում, 1 ամիս առաջ - 2024-06-01 19:19
Քաղաքական

Ասֆալտ անել չգիտեն, ուր մնաց կոնցեպտուալ զարգացում․ տո դուք Գյումրիից ի՞նչ գիտեք․ Բագրատ Սրբազան

Թուրքական, ադրբեջանական իշխանությունների թեզերը մեկին մեկ համապատասխանում են այսօրվա Հայաստանի իշխանությունների թեզերին։ Սա նշանակում է, որ կամ նույն ազբյուրից են սնվում կամ կատարում են այն, ինչն իրենց թելադրում են։ Այս մասին Բագրտ Սրբազանը նշեց Գյումրու Թատերական հրապարակում։

Բագրատ Սրբազանը ներկայացրել է ստի ու կեղծիքների այն շարանը, որոնք այս իշխանությունն է սերմանել։ 

Կարեն Կարապետյանի օրոք է դրվել Գյումրիի զարգացման հիմքը և ոչ այս մարդկանց, որոնք ասֆալտ անել չգիտեն անգամ, ուր մնաց կոնցեպտուալ զարգացում, հայեցակարգ։ Գլուխներդ պատին եք տվել։ Տո դուք Գյումրիից ի՞նչ գիտեք ։Միշտ ուրիշների ունեցվածքի վրա փորձում են իրենց կայացնել։